Մեր թաղի մթերային խանութից, որի մշտական գնորդներից եմ, կամ արդեն՝ էի, հավի բուդ եմ առել, էն էլ պարզվեց՝ որդնած:
Դե, պարզ է, թափեցինք:
Գնացի խանութ, մենեջերին զգուշացրի, որ իրենց հավեղենը արդեն ճիճու է ընկել: Կտրոն սկզբունքորեն չեմ վերցնում, բայց դե իրենց մշտական հաճախարդն եմ (իսկ միգուցե արդեն՝ էի), բայց հիշեց, ընդունեց սխալը, խոստացան փչացած ապրանքը վաճառքից հանել: Անգամ փոխհատուցում առաջարկեցին, բայց ես հրաժարվեցի:
Եկա, ընդհանուր պատշգամբում նստած հարևանիս հետ զրուցում ենք, իրեն էլ զգուշացրի, որ՝ այսպես ու այսպես:
Ծխում ենք:
Ասում եմ, չես պատկերացնի, թե տրամադրությունս ոնց փչացրին:
Էս հարևանս էլ, թե.
- Հասկանում եմ, Արմեն ջան: Գնում ես, առևտուր ես անում, բան ես առնում, մտածում ես, որ կբերես, մի համով բան կպատրաստես: Էն էլ բերում ես տուն, դնում ես, որ եփես, մեկ էլ մեջից փաշոն հելնում ա ու ասում՝ թթվասե՜ր...
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.
Երևի մի 10 րոպե քահ-քահ ծիծաղում էինք: